Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարում համասեռամոլությո՞ւն են քարոզում

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչպե՞ս դառնալ համասեռամոլ կամ աթեիստ-աղանդավոր-սատանիստ։
Սա Հանքավանի «Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարն է։ Ամբողջ պատկերը սկսած ճամբարի դիմային պատին փակցված պաստառից «մենք ենք տերը մեր երկրի», վերջացրած կանացի զգեստներով, տեր հոր ծաղրակերպարով ու «ուհա» վանկարկմամբ մեր իրականության արտացոլումն է։

Գիտե՞ն արդյոք ծնողները, որ այսպիսի «բարոյական» կերպարներ են դաստիարակում իրենց երեխաներին։
Չգիտեմ դուք ոնց, բայց նման երևույթը նույնիսկ կատակով արված երեխաների ուղեղում բացասական է մխրճվելու։ Ամենաթողության դեմ ելած պայքարող մարդիկ հազիվ թե համասեռամոլության քարոզն են երազել մատաղ սերնդին»:

Մանրամասները՝ «Երկիրն այսօր»-ի երեկոյան եթերում:

Source: Yerkir Media
Link: Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարում համասեռամոլությո՞ւն են քարոզում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image