Apple-ը iPhone 8-ի 3 տարբերակ կթողարկի

Tert.am— Apple ընկերությունը 2017-ին կթողարկի iPhone 8 սմարթֆոնը` էկրանի անկյունագծի 3 տարբերակով: Այս մասին հայտնում է Nikkei Asian Review պորտալը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:

Բացի 4.7 և 5.5 դյույմ էկրանով ստանդարտ տարբերակներից, սմարթֆոնի շարքում կարող է 5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով հեռախոս հայտնվել: Աղբյուրի հաղորդմամբ` տարբերակներից մեծը կհամալրվի կորացող OLED էկրանով, իսկ մյուսները` LCD էկրանով:

Սմարթֆոնների էկրանները պատրաստելու են Biel Crystal Manufactory և Lens Technology ընկերությունները, որոնք ապակուց կպատրաստեն նաև սմարթֆոնի հետին վահանակը:

2017-ին ամերիկյան տեխնոլոգիական հսկան տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյա հոբելյանը: Հիմնվելով այս փաստի վրա` մի շարք վերլուծաբաններ կանխատեսում են սմարթֆոնի դիզայնի ամբողջական փոփոխություն և նորանոր գործառույթներ:


Source: Yerkir Media
Link: Apple-ը iPhone 8-ի 3 տարբերակ կթողարկի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image