Instagram-ի լուսանկարների եւ տեսանյութերի փոխանակման հավելվածի օգտատերերի թիվը հասել Է մեկ միլիարդի, դրանում շուտով կգործարկվի նոր գործառույթ, որը թույլ Է տալիս զետեղել մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ուղղահայաց տեսագրություններ:
Այդ մասին ասված Է հունիսի 20-ին ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ Instagram-ն «այժմ գլոբալ հանրակցություն Է», որը հաշվում Է միլիարդ մարդ: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի սեպտեմբերին Instagram-ում կար մոտավորապես 800 մլն գրանցված օգտատեր: