MUNDUS VINI միջազգային մրցանակաբաշխությանը հայկական ընկերությունները 23 մեդալ են ստացել

Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած MUNDUS VINI միջազգային մրցանակաբաշխությանը: Մեր ընկերությունները ստացել են 23 մեդալ՝ 10 ոսկի եւ 13 արծաթ:

Հայ գինեգործների սատարել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը: Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություն` ներկայացնելով 58 տեսակի գինի: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից:

Source: Yerkir Media
Link: MUNDUS VINI միջազգային մրցանակաբաշխությանը հայկական ընկերությունները 23 մեդալ են ստացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image