NASA-ն կյանքի համար պիտանի երեք մոլորակներ է հայտնաբերել

ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը (NASA) հայտնաբերել է կյանքի համար պիտանի երեք մոլորակներ: Դրանք հայտնաբերվել են Spitzer աստղադիտակի միջոցով եւ գտնվում են Երկրից մոտավորապես 40 լուսային տարի հեռավորության վրա: Այդ մասին ասված է NASA-ի հաղորդագրության մեջ:

Տակավին 2016 թվականին հայտնաբերված TRAPPIST-1 համակարգում ընդամենը կա յոթ արտամոլորակ, այսինքն՝ մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգի սահմաններից դուրս: Դրանցից երեքը գտնվում են աստղից հեռավորությունների այն ընդգրկույթում, որտեղ մոլորակը կարող է ունենալ հեղուկ ջուր՝ հանգուցային պայման կյանքի առաջացման համար: Միեւնույն ժամանակ, ինչպես ճշտվում է NASA-ի կայքում, տեսականորեն բոլոր յոթ մոլորակներն էլ կարող են հեղուկ ջուր պարունակել:

Յոթ արտամոլորակները պտտվում են կարմիր թզուկի՝ Ջրհոսի համաստեղության մեջ մեկուսի աստղի շուրջը:
Աստղագետները նաեւ ենթադրում են, որ այդ արտամոլորակներն ամբողջ ժամանակ մի կողմով են շրջված մնում դեպի իրենց լուսատուն, ուստի դրանց մի կողմում միշտ ցերեկ է, իսկ մյուս կողմում՝ գիշեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Source: Yerkir Media
Link: NASA-ն կյանքի համար պիտանի երեք մոլորակներ է հայտնաբերել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image