Wikipedia-ն արգելափակվել է Թուրքիայում

Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի խորհուրդն որոշել է արգելափակել Wikipedia բաց ինտերնետ-հանրագիտարանի հասանելիությունը երկրում, հայտնում է թուրքական «ՍԻ ԷՆ ԷՆ» հեռուսալիքը, նշելով որ փակելու իրական պատճառը չի հայտնվում:

Ըստ շրջանառվող լուրերի` թուրքական կողմը երկար ժամանակ նամակագրության մեջ էր Wikipedia-ի ներկայացուցիչների հետ: Ապրիլի 17- ին Վիքիպեդիայի անհայտ օգտվողը փոփոխություններ էր մտցրել Ռեջեպ Թայիբ Էրդողանի մասին անգլերենով հոդվածի մեջ: Պաշտոնական Անկարան պահանջել է կայքից հեռացնել այն հոդվածները, որտեղ Թուրքիան ներկայացվում է ահաբեկչության հետ նույն մակարդակի վրա եւ ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության լույսի ներքո, սակայն Wikipedia-ի ղեկավարությունից պատասխան չի ստացվել:

Source: Yerkir Media
Link: Wikipedia-ն արգելափակվել է Թուրքիայում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image