ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

January 26, 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հրավերով հունվարի 26-27-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում:

Այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

Source: Yerkir Media
Link: ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image