Ամերիկացի դատախազը Էրդողանի կողմնակիցների համար պահանջում է 1 տարի և 1 օր ազատազրկում

December 22, 2017

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ խաղաղ ցուցարարների վրա հարձակված անձանցից 2-ը ընդունել են իրենց մեղքը: Այս մասին հայտնում է «Ամերկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:

Վիրջինիայում բնակվող 45-ամյա Սինան Նարինը և Նյու Ջերսիում բնակվող 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը Կոլումբիայի դատարանում ընդունել են «ծանր վնասվածքների պատճառ դարձած հարձակում գործելու» մեղադրանքը: Դատախազը նրանց համար պահանջել է մեկ տարի և մեկ օր ազատազրկում:

Սեպտեմբերին Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բանտում հանդիպել էր Սինան Նարինին և Նյու Էյուփ Յըլդըրըմին:

Source: Yerkir Media
Link: Ամերիկացի դատախազը Էրդողանի կողմնակիցների համար պահանջում է 1 տարի և 1 օր ազատազրկում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image