Այսօր լրանում է արքայադուստր Դիանայի մահվան 20 տարին

August 31, 2017

Օգոստոսի 31-ին լրանում Է Ուելսի արքայադուստր Դիանայի մահվան 20 տարին (1961 – 1997): Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է Բուկինհեմյան պալատի ներկայացուցիչը, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, այդ դժբախտ տարելիցի կապակցությամբ չեն պլանավորում մասնակցել հիշատակի որեւէ պաշտոնական միջոցառման:

Այնուամենայնիվ, Դիանայի որդիները՝ արքայազններ Ուիլյամը եւ Հարրին, օգոստոսի 30-ին հարգել են իրենց մոր հիշատակը Սպիտակ հուշայգում. այն Դիանայի պաշտոնական նստավայրն Էր մինչ նրա մահը:

Երկրպագուները, չնայած անձրեւոտ եղանակին, սկսել են Դիանայի պատկերով լուսանկարներ եւ ծաղիկներ բերել Քենսինգթոնյան պալատի դարպասների մոտ, ինչպես 20 տարի առաջ:

Source: Yerkir Media
Link: Այսօր լրանում է արքայադուստր Դիանայի մահվան 20 տարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image