Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում
July 13, 2017
Այսօր կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվեց ՀՅԴ Երեւանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը:
Նա ծնունդով Արագածոտնի Թալինի շրջանից է, մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակում 14-րդն էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: