Առաջարկվում է հակակարկտային ցանցեր արտադրող ընկերությանը հարկային արտոնություն տալ
June 21, 2018
Առաջին անգամ հակակարկտային ցանցերի արտադրություն կկազմակերպվի։ Կառավարության այսօրվա նիստում զեկուցեց Արծվիկ Մինասյանը` առաջարկելով «Վագա» ընկերությանը հարկային արտոնություն տալ։
Այս ընկերությունը ԱԱՀ չի վճարի, փոխարենը՝ 25 մլրդ դրամի ներդրում կկատարի։ Կստեղծվի 24 աշխատատեղ մինչեւ 2020 թվականը` միջինը 320 հազար դրամ աշխատավարձով։