Եզրափակվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 25-ին՝ Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում:
Այս տարի փառատոնին մասնակցել են 13 մնջախաղացներ և խմբեր աշխարհի 6 երկրներից՝ ցուցադրելով բազմազան ու բազմաոճ 20 ներկայացումներ:
Բոլոր մասնակիցներին ոսկե մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ և կոնյակներ հանձնվեցին: Փառատոնի կայացմանն աջակցելու համար Լեոնիդ Ենգբարյան պատվո ոսկե մեդալ տրվեց նաև «Արարատ» բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին:
Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին Ծաղկաձորում:
Source: Yerkir Media
Link: Ավարտվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը