«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը

June 10, 2018

Այսօր՝ վաղ առավոտյան, ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին և հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների համար։

Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արևածագին, Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում:

«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, ինչպես նաև նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետևյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն են տրամադրում փախստականներին.

  •  «Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières)
  • MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief — MERCY Malaysia)
  • Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission)

Source: Yerkir Media
Link: «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image