Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին

March 1, 2018

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ի ցավալի իրադարձությունների զոհերի հիշատակին:

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Արմեն Սարգսյանը նախ հիշեցրեց, որ 10 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը բախվեց ծանր մարտահրավերի, որի արդյունքում ունեցավ ցավալի կորուստներ:

«Ես գիտեմ, որ խորհրդարանն արդեն հարգել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ես էլ իմ հերթին ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել այս ողբերգական իրադարձության զոհերի հիշատակին»,- նշեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն:

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image