Գերմանիան ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակել է Թուրքիայում իր դեսպանատունը

September 15, 2016

Գերմանիան ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակել է Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսական ներկայացուցչությունները: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը` հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:

Պարբերականի տվյալներով` մինչև սեպտեմբերի 16-ը Թուրքիայում փակ կլինեն ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունները, այլև գերմանական դպրոցները: Այսպիսով, գերմանական կողմը կփորձի պահպանել իր քաղաքացիների անվտանգությունը հնարավոր սպառնալիքի պարագայում:

Բացի այդ, Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունները մինչև սեպտեմբերի 16-ը սահմանափակ ծառայություններ են մատուցելու, իսկ ընդունելություններ առհասարակ չեն լինելու:


Source: Yerkir Media
Link: Գերմանիան ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակել է Թուրքիայում իր դեսպանատունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image