ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ, ICDO) գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հրավերով, մեկնել է Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու մարտի 27-28-ն այնտեղ անցկացվող Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 23-րդ նստաշրջանին:
Հայաստանը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականից։