ԵՊՀ-ում դասերը կմեկնարկեն փետրվարի 5-ից

January 9, 2018

Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 8-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը, տեղեկացնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։

Լուծարքները կընթանան 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-30-ը (2-րդ փուլ):

Դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 12-ից:

Source: Yerkir Media
Link: ԵՊՀ-ում դասերը կմեկնարկեն փետրվարի 5-ից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image