Երուսաղեմում Հարության տաճարը փակվել է՝ ի նշան բողոքի

February 26, 2018

Երուսաղեմի քաղաքապետարանը մտադիր Է  168 միլիոն դոլար բռնագանձել քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես անշարժ գույքի հարկ: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։

Ի նշան բողոքի՝ ուխտավորների եւ զբոսաշրջիկների համար անորոշ ժամկետով փակվել են քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկի՝ Հարության տաճարի դարպասները։

Տաճարը, որի հատվածները տնօրինում են Հայ առաքելական, հույն ուղղափառ եւ կաթոլիկ, ինչպես նաեւ ղպտի, սիրիական եւ եթովպական եկեղեցիները, կառուցված է այն վայրում, որտեղ թաղվել եւ հարություն է առել Հիսուսը:

Վերջին անգամ Հարության տաճարը քաղաքական պատճառներով փակվել էր 1900 թվականին։

Source: Yerkir Media
Link: Երուսաղեմում Հարության տաճարը փակվել է՝ ի նշան բողոքի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image