Զբոսաշրջային այցելությունների առումով աշխարհի առաջատար երկիրը Ֆրանսիան է
July 16, 2017
Ֆրանսիայում թեւ զբոսաշրջիկների թիվը նվազել է, սակայն այն պահպանել է ողջ աշխարհում ամենից շատ այցելվող երկրի տիտղոսը։
Ըստ Euromag-ի, 2016 թ-ին 82.6 մլն զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա: Թեև այդ ցուցանիշը 2.2 տոկոսով ավելի քիչ է 2015 թ-ի համեմատ, երկրին հաջողվել է պահպանել համաշխարհային զբոսաշրջային առաջնորդի դիրքը:
Ֆրանսիայում գրանցվել է եվրոպացի զբոսաշրջիկների թվաքանակի կրճատում՝ 3.8 տոկոսով, ինչը փոխհատուցվել է այլ պետությունների քաղաքացիների այցելություններով: Ավելացել է Ֆրանսիա այցելող ամերիկացի զբոսաշրջիկների թիվը: