Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդերլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել:
Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն:
Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը:
7 հանցագործներից 4-ին հաջողվել է ձերբակալել:
Մինչ այդ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ստանալով ավելի քան 800 հազար դոլար:
Հանցախմբում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել