Իսրայելը հրետակոծել է Գազայի հատվածը. կա զոհ և վիրավոր
March 30, 2018
Պաղեստինցի մի ֆերմեր զոհվել է Իսրայելի կողմից կատարված հրետակոծության հետևանքով, ևս մեկ մարդ էլ վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Գազայի հարավային հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքի մերձակայքում:
Ականատեսների խոսքով՝ զոհված ու վիրավորված անձինք տուժել են տանկային հրետակոծության հետևանքով, երբ զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով:
Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող «Համաս» խմբավորումը մեղադրել է Իսրայելին հրետակոծության միջոցով մարդկանց վախեցնելու փորձերի մեջ, որպեսզի վերջիններս չմասնակցեն սպասվող բողոքի ակցիաներին: