Կարեն Կարապետյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ ՏՏ ոլորտի աջակցության մասին

October 5, 2017

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը այսօրվա նիստում անդրադարձավ հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը: Վարչապետն ասաց, որ բազմիցս են հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում նախաձեռնել ու իրականացրել են մի շարք առարկայական, օրենսդրական և գործնական փոփոխություններ։ Կարապետյանն ընդգծեց, որ 2018 թվականին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից:

«Գնահատվելու են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվեցիայի դեմ շրջանակներում կատարված աշխատանքները», — ասաց վարչապետը:
Նա արդարադատության նախարարին հանձնարարեց ամփոփել ու իրեն ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ։

Կարապետյանի հաջորդ հանձնարարականն առնչվում էր  տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացմանը։. «Վերջերս կայացած «DigiTecExpo»-ի ընթացքում կրկին արձանագրեցինք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու արտահանման ներուժը», — ասաց վարչապետը:

Նա նշեց, որ ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Վարչապետը վստսհեցրեց, որ առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի ու հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլագիաների նախարարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ ՏՏ ոլորտի աջակցության մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image