Կոլումբիայի նախարարների կաբինետը, նախագահ Խուան Մանուել Սանտոսի վարչակազմի բարձրաստիճան խորհրդականներն ու աշխատակիցները հրաժարական են տվել: Հուլիսի 19-ին այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի վարչակազմի գլխավոր քարտուղար Ալֆոնսո Պրադան:
Նախարարների կաբինետի եւ բարձրաստիճան պաշտոնյաների որոշումը թելադրված է երկրի պետական կառավարման աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ եւ հասարակության մեջ նախագահի վարկանիշի անկմամբ:
Առաջիկա նախագահական ընտրությունների առաջին փուլը Կոլումբիայում կկայանա 2018 թվականի մայիսի 27-ին, իսկ գործող նախագահի մանդատը լրանում է 2018 թականի օգոստոսին։