Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հորդորեց տեր լինել սեփական քվեին

March 25, 2017

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացնող Աժ պատգամավորի թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Մանուկյանը հերթական հանդիպումն ունեցան Քասախի բնակիչների հետ:

Դաշինքը ամպագորգոռ խոստումներ չի տալիս, գալիս է խաղաղություն բերելու` վստահեցնում են նրանք, բնակչությանը հորդորելով տեր լինել իրենց քվեին, դեմ դուրս գալ կաշառքներին:

Երկրի քաղաքացին է որոշում երկրի ճակատագիրը։ Այս համողզմունքն ունենալով` նրանք երկրի առաջնահերթ խնդիրներից են համարում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալումն ու աղքատությունը:

«Սրան նպաստել է նաեւ երբեմն ժողովուրդը: Որովհետեւ մեր հարեւանները, նաեւ գյուղերում կան մարդիկ, որոնք ասում են այդ 40.000 դրամը, որ ինքը բերեց, ինձնից է գողացել, ես շահում եմ, ինձնից գողացված մի մասը հետ է վերադարձնում, իսկ մի մասն էլ «բարեխիղճ են»` ձայն են տալիս, որովհետեւ ամոթ է փողը վերցնել եւ ձայն չտալ եւ արդյունքում ունենք մեր ազգի անգրագետը խորհրդարանում: Սա, եթե մի անգամ էլ թույլ տանք, ուրեմն անարժապատվության ցուցադրություն կլինի: Ամբողջ հասարակությունով պետք է ճակատ կազմենք փողի դեմ»,- նշեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:

«Խաղաղության ծրագրի հետ միասին մենք պետք է մեր երկրում իրականացնենք նաեւ արդարության հաստատման ծրագիր: Երկրի այսօրվա այս ծանր վիճակը չի կարելի արդարացնել միայն արտաքին գործոններով, եթե կա ղարաբաղյան հակամարտություն, դա չի նշանակում, որ կարելի է կեղծել ընտրություններ, կարելի է անխնա թալանել երկիրը, յուրացնել իշխանությունը եւ մնալ անպատիժ»,- հավելեց Ստեփան Դեմիրճյանը:

Source: Yerkir Media
Link: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հորդորեց տեր լինել սեփական քվեին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image