Կստեղծվեն նոր մոծակներ՝ զիկա վիրուսի դեմ պայքարի համար

August 6, 2016

ԱՄՆ իշխանությունները թույլատրել են զիկա վիրուսի դեմ պայքարի համար գենետիկորեն մոդիֆիկացված մոծակներով դաշտային փորձարկումներ իրականացնել, գրում է armtimes.com-ը՝ վկայակոչելով Gazeta-ին:

Փորձարկումները, ըստ այդմ, տեղի են ունենալու Ֆլորիդա նահանգի Ֆլորիդա Քիզ շրջանում՝ պարենամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկողության վաչության մասնագետների կողմից:

Ամերիկացի գիտնականները, ինչպես փոխանցվում է, գենետիկական մոդիֆիկացիայի են ենթարկել վարակը տարածող մոծակին եւ ստեղծել նոր տեսակ՝ Oxitec: Նոր մոծակների մոտ առկա է այնպիսի գենոմ, որը հանգեցնում է մոծակների ինքնաոչնչացմանը՝ մինչեւ սեռական հասունացման տարիքին հասնելը:

Մասնավորապես՝ ենթադրվում է, որ Oxitec-ի արուները, բեղմնավորվելով զիկան տարածող սովորական մոծակների հետ, կառաջացնեն նոր սերունդ, որը ունակ չի լինի ոչ մարդկանց կամ կենդանիների կծելու, ոչ էլ բազմանալու:

Ի դեպ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի դաշնային կենտրոնների տարածած զեկույցի համաձայն, զիկա վիրուսը կարող է մարդուց մարդու փոխանցվել նաեւ սեռական ճանապարհով:


Source: Yerkir Media
Link: Կստեղծվեն նոր մոծակներ՝ զիկա վիրուսի դեմ պայքարի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image