Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ամփոփել է 6 ամսվա աշխատանքը։ Կենսաթոշակառուների թիվը 446.249 է, իսկ 62.915 նպաստառու կա։ Կանխատեսվում է, որ թոշակառուների թիվը կաճի` ժողովրդագրական ցուցանիշներով պյմանավորված։
Ծառայությունը կենսաթոշակի սխալ նշանակման դեպքերի է հանդիպում, երբ կեղծ ստաժ է գրվում կենսաթոշակառուներին։ Սակայն պարզվում է որ այդ մարդիկ այդքան տարիների աշխատանքային ստաժ չունեն։ Աշխատանքային գրքույկները եւս թվայնացվում են։
Հովհաննես Սահակյանն անդրադարձել է երեխաների ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմելու մասին որոշմանը` նշելով որ նպաստների մի շարք տեսակների համար կարգը գործում է արդեն մարտից։