Հայտնի են Սերժ Թանկյանի երաժշտական մարտահրավերի հաղթողները
February 16, 2018
Սերժ Թանկյանը և Creative Armenia-ն ներկայացրել են Սերժ Թանկյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը:
Երգչուհի և երգահան Մարիամ Պետրոսյանը Լոնդոնի երաժշտական քոլեջի շրջանավարտ է, ներկայացրել է «Here I Come» ստեղծագործությունը։
Հաղթողներն ընտրվել են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանի, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանի, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթի եւ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի կողմից։
Հաղթող ստեղծագործությունները, ինչպես նաև հազարավոր դիմումներից ընտրված 500 երգերը, հասանելի են 7NotesExperiment.com կայքում։