Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվեց 24 տարվա ազատազրկման
April 6, 2018
Սեուլի կենտրոնական դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 24 տարվա ազատազրկման։ Նա ձերբակալվել էր անցյալ տարի եւ մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։
Դատավարության նիստը հեռարձակվել է ուղիղ եթերով։
Պակ Կըն Հեն ձերբակալվել է 2017 թ մարտին, նրան մեղադրանքներ են առաջադրված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, լիազորությունների չարաշահում:
Հարավային Կորեայի դատախազությունը պահանջում էր նախկին նախագահին ազատազրկել 30 տարով եւ տուգանել 118,5 միլիարդ կորեական վոնով (մոտ 95 միլիոն դոլար):