«Հետքայլ չենք կարող անել». Էրդողանը` Սիրիայում ռազմական օպերացիայի մասին
March 24, 2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիայի հարցում հետքայլ չեն անելու: Այս մասին հայտնում է Ermenihaber -ը:
Էրդողանը, Ստամբուլի Բաղջըլար շրջանում հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունենալիս, սիրիական Մանբիչի ուղղությամբ ռազմական օպերացիա սկսելու ազդակներ է տվել:
«Թրամփի և Պուտինի հետ խոսել ենք: Ասել ենք, որ այդ վայրերից արդեն հետքայլ չենք կարող անել, մենք ճնշվածների կողքին ենք: Աֆրինով գործը չի ավարտվում. դրանից հետո Իդլիբն ու Մանբիչը կան»: