ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է. ԱՎԾ

October 1, 2016
Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աճել է: 2016թ. հունվար-օգոստոսին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է՝ 12 294, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1082-ով ավելին է:  2015թ. հունվար- օգոստոսին գրանցվել է  թվով 11 212 հանցագործության դեպք: Տեղեկանում ենք ԱՎԾ 2016թ. հունվար-օգոստոսի հրապարակումից:

2016թ. հունվար-օգոստոսին գրանցված հանցագործություններից 6 093-ը ոչ մեծ ծանրության է, միջին ծանրությանը՝ 3 974, ծանր՝ 2 083, որը 10-ով պակաս է նախորդ տարվանից:

Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 3 306, այդ թվում սպանություն՝ 54, 23 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 743:

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 91-ն են, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 18, նախորդ տարվրա 23-ի փոխարեն:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 1 837-ը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 4 998:


Source: Yerkir Media
Link: ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է. ԱՎԾ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image