ՃՏՊ՝ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ տուժած

October 1, 2016

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23.29-ին, տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Կարասար» հյուրանոց-ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի 34 SP 400 պետհամարանիշով (վարորդ՝ 1968 թ․ ծնված Ս. Հ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ տուժած

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image