Մադուրոյի դեմ մահափորձի մեղսակցության կասկածանքով 2 պատգամավոր զրկվել է անձեռնխելիությունից
August 9, 2018
Ընդդիմությունից Վենեսուելայի Ազգային ժողովի երկու պատգամավորներ՝ Խուլիո Բորխեսը եւ Խուան Ռեկեսենսը, նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին մեղսակցության կասկածանքով զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից:
Այս որոշումը օգոստոսի 8-ին ընդունել Է երկրի Սահմանադրական ժողովը՝ հիմնադիր մարմին, որում չկա գործադիր իշխանության եւ ոչ մի ընդդիմախոս:
Ըստ Մադուրոյի՝ ընդամենը մահափորձին մասնակցել Է 11 մարդ, որոնց կազմակերպիչներն առաջարկել են 50 միլիոն դոլար: