Մալխաս Ամոյանի փայլուն հաղթանակը թուրք եւ ադրբեջանցի ըմբիշների նկատմամբ (տեսանյութ)
August 7, 2017
Տամպերեում (Ֆինլանդիա) ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Մինչև 66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց մոլդովացի Վալենտին Պետիչին, այնուհետև 9:0 հաշվով ջախջախեց ուկրաինացի Անդրեյ Պարցեյին: Քառորդ եզրափակիչում Ամոյանը տուշեով մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Նամազ Ռուստամովի նկատմամբ, կիսաեզրափակչում առավելության հասավ թուրքՄուրատ Ֆիրաթի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Այստեղ Ամոյանի մրցակիցը իրանցի Ավին Կավիյանինեջադն էր: Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով, քանի որ վերջին միավորը վաստակել էր իրանցի ըմբիշը, հաղթանակը շնորհվեց նրան, իսկ Ամոյանը բավարարվեց արծաթե մեդալով: