Մատա. Մխիթարյանն ամեն ինչ հեշտ է դարձնում

February 19, 2017

armsport.am— Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Միկին արտակարգ խաղացող է և նա բազմաթիվ որակներով է օժտված: Նա հասկանում է խաղը, շատ արագ է, խոսքը նաև գնդակով լինելու ժամանակի մասին է:

Հենրիխը գոլեր է խփում, փոխանցումներ կատարում, լավ տեսնում է դաշտը, ուստի մեծ հաճույք է խաղալ նրա հետ միասին: Դաշտում հիանալի ենք հասկանում միմյանց: Միկին ամեն ինչ հեշտ է դարձնում:

Հույս ունեմ, որ երկուսս էլ դեռ բազմաթիվ գոլեր կխփենք»,- Մատայի խոսքը մեջբերում է United Review-ն:

Source: Yerkir Media
Link: Մատա. Մխիթարյանն ամեն ինչ հեշտ է դարձնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image