ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Չինարիի հատվածում ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայ զինծառայողների սպանության գործը

April 3, 2018

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Գրիգոր Նարայանն ու մյուսներն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործը, որը վերաբերում է 2016թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի համայնքում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ 3 հայ զինծառայողի սպանությանը:

Գործն առնչվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին, որի առաջին մասը կյանքի իրավունքի խախտումն է:

ՄԻԵԴ-ին դիմել են զոհված զինծառայողներ՝ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996-ին ծնված Էրիկ Աբովյանի և 1990-ին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողներն  ու քույր-եղբայրները:

Նրանց շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը:

Source: Yerkir Media
Link: ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Չինարիի հատվածում ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայ զինծառայողների սպանության գործը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image