Նիկոլ Փաշինյանի կոչը զինծառայողների ծնողներին

May 10, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակումով կոչ արեց զինծառայողների ծնողներին որեւէ պարագայում չուղարկել հիգենիկ պարագաներ, հագուստ եւ այն ամենը, ինչը պետությունը պարտավորված է տալ։

«Եթե ձեր զավակները կասեն, որ իրենք ապահովված չեն հագուստով, հիգենիկ պարագաներով, կոշիկով, ներքնաշորով, ես ձեզ խնդրում եմ դիմել վարչապետի աշխատակազմի ղեկավարին կամ տպել մամուլում»։

Նա նշեց, որ Գլխավոր շտաբը պարտավորվել է, որ ինքը ամեն ինչով ապահովելու է զինվորներին՝ այդ թվում՝ որակյալ սնունդով:  «Եթե լինեն խնդիրներ սնունդի հետ, գրել ինձ, դիմել վարչապետի աշխատակազմ: Եթե նույնիսկ ձեր երեխաներն ասում են, որ չունեն, ոչ թե նեղություն քաշեք և ուղարկեք, այլ դիմեք մեզ և մենք այդ խնդիրները կլուծենք»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն արդեն հավաստիացումներ է ստացել ԳՇ-ից, և եթե այդ խնդիրները չլուծվեն, դրան կհետևի խստագույն պատասխանատվություն:

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր զինվորին ապահովի այդ ամենով, եթե այս կանոնից շեղում լինի, խնդրում եմ դիմել մամուլին, մենք մոնիտորինգ կանենք եւ կարձագանքենք»։

Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանի կոչը զինծառայողների ծնողներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image