Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պետք է սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում. վարչապետ

March 22, 2018

Կառավարության այսօրվա նիստը, սովորականի պես, սկսվեց վարչապետի հանձնարարականներով։

«Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարում եմ 3-ամսյա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Ինչպես նաև, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Source: Yerkir Media
Link: Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պետք է սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում. վարչապետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image