Պենտագոնը կշարունակի զենք մատակարարել Սիրիայի քրդերին

January 26, 2018

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կշարունակի օգնություն ցույց տալ եւ զենք մատակարարել Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՈՒ, քրդական կազմավորումներ), չնայած Թուրքիայի կողմից Աֆրինում նրանց դեմ ծավալված գործողությանը:  Հունվարի 26-ին այդ մասին հայտնել Է «Իզվեստիա» թերթը:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը մեծ գնով շարունակում են աշխարհն ազատել «Իսլամական պետությունից»,- հայտարարել են հրատարակությանը ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում՝ ի պատասխան այն հարցին, թե Նահանգները կզինեն եւ մատակարարումներ կիրականացնեն արդյոք քրդերին:

Source: Yerkir Media
Link: Պենտագոնը կշարունակի զենք մատակարարել Սիրիայի քրդերին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image