Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարտի 21-ին հայտարարել Է իր պաշտոնը թողնելու որոշման մասին՝ չսպասելով խորհրդարանում պաշտոնազրկման հարցի վերաբերյալ քվեարկությանը: Նախագահական պալատում տեսագրված ուղերձում նա պարզաբանել Է, որ այդ որոշումն ընդունել Է երկրում ստեղծված «անկառավարելի իրադրության» ֆոնին, որը «թույլ չի տալիս առաջ գնալ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երկրի համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ նախագահի պաշտոնից»,- ասել Է Կուչինսկին:
Պերուի նախագահի դեմ մեղադրանքներ էին հնչում, որ նա կապեր ունի կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված Odebrecht բրազիլական շինարարական ընկերության հետ։