Ռոումինգի ցածր սակագներ՝ Եվրոպայի մի շարք երկրներում, Եգիպտոսում, Իսրայելում և Ավստրալիայում

July 13, 2017

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում,  Կիպրոսում, Հունաստանում,  Հունգարիայում, Մալթայում*,  Մեծ Բրիտանիայում,  Նիդեռլանդներում,  Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում** և Ֆրանսիայում, ինչպես նաև՝ Ավստրալիայում, Եգիպտոսում և Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:

Բացի այդ, հնարավոր է օգտվել ելքային  SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, և ինտերնետ ծառայությունից ՝ ընդամենը 25 դրամ 1 ՄԲ-ի համար***:

Առաջարկի շրջանակում SMS-ի և ինտերնետի համար սակագները գործում են հետևյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում:

 

Երկիր Օպերատոր
Ալբանիա Vodafone
Ավստրալիա Vodafone
Գերմանիա Vodafone
Եգիպտոս Mobinil, Vodafone, Misr
Իռլանդիա Vodafone
Իսպանիա Vodafone
Իսրայել Hot Mobile, Pelephone
Իտալիա Vodafone, Ti
Հունաստան Vodafone, Wind
Հունգարիա Vodafone
Մալթա Vodafone
Մեծ Բրիտանիա Vodafone
Նիդեռլանդներ Vodafone
Չեխիա Vodafone
Պորտուգալիա Vodafone, Meo
Ռումինիա Vodafone
Ֆրանսիա SFR

«Հասանելի և հարմարավետ ծառայություններ ապահովելը, անկախ բաժանորդի գտնվելու վայրից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Հատկապես ամառային արձակուրդների հաճելի շրջանում մենք ջանք չենք խնայում՝ արտերկիր մեկնած մեր բաժանորդներին ռոումինգի անխափան ու մատչելի ծառայություններ տրամադրելու համար՝ ընտանիքի և ընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու նպատակով», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Source: Yerkir Media
Link: Ռոումինգի ցածր սակագներ՝ Եվրոպայի մի շարք երկրներում, Եգիպտոսում, Իսրայելում և Ավստրալիայում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image