Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Ութմազյանին

January 5, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել է քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ստեղծագործական նվաճումներ:

«Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, որի կերտած բազում տպավորիչ կերպարները սիրվել և ընդունվել են հանդիսատեսի կողմից:

Ձեր վաստակաշատ գործունեությունն ինչպես բեմում, այնպես էլ ռադիոեթերում և հեռուստաէկրանին ծառայել է հայ թատերարվեստի զարգացմանն ու առաջընթացին և արժևորվել նշանակալի ձեռքբերումներով»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Ութմազյանին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image