Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն
September 15, 2017
Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր հետևյալ տարիքային խմբերով՝ Մ 8, Մ 10, Մ 12, Մ 14, Մ 16 և Մ 18:
Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում հիանալի հաջողության հասավ Սոնա Ասատրյանը: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն: Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: