Սոչիից վերադարձող օդանավը Դամասկոսում հրթիռակոծվել է

February 2, 2018

Այսօր առավոտյան Սոչիից վերադարձող օդանավը Դամասկոսի օդանավակայանում վայրէջք կատարելու պահին հրթիռակոծության է ենթարկվել ահաբեկչական խմբավորումների կողմից, հայտնում է «Գանձասար» պարբերականը:

Օդանավում են եղել նաև Սոչիից վերադարձող Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Օդանավի վայրէջք կատարելու պահին հրթիռներից մեկն օդանավից մի քանի մետր այն կողմ ընկավ, ապա ևս երկու հրթիռներ արձակվեցին դրա ուղղությամբ: Օդանավը չի վնասվել, իսկ ժամանած փրկարարական ուժերը պատվիրակության անդամներին դուրս բերեցին օդանավից ու օդանավակայանից»,- պարբերականին հայտնել է հայազգի պատգամավորը:

Source: Yerkir Media
Link: Սոչիից վերադարձող օդանավը Դամասկոսում հրթիռակոծվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image