Աղթամար կղզու «Սուրբ Խաչ» հայկական եկեղեցու 629-ամյա զանգը կվերադառնա կղզի: Այն հայտնվել էր Իրանում եւ ցուցադրվում էր Ուրմիայի մարդաբանության թանգարանում:
«Մենք սկսել ենք բոլոր պատմական հուշարձաններն Իրանից դրանց ծագման երկրներ վերադարձնելու քաղաքականությունը»,- հայտնել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության հարցերով վարչության փոխնախագահը: