Վահան Մարտիրոսյանը դժգոհ է Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհի շինաշխատանքներից

May 5, 2018

Տրանսպորտի, կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային շրջայցով Արագածոտնի ու Շիրակի մարզերում էր:

Վահան Մարտիրոսյանը հետեւել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներին:

Աշտարակ-Թալինում բետոնապատման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այլ է իրավիճակը Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը: Այստեղ լուրջ խախտումներ կային դեռեւս աշխատանքների մեկնարկից սկսած՝ թե′ ժամկետների, թե′ որակի հետ կապված: Թեեւ հանձնարարվել էր շուտափույթ վերացնել, այս անգամ էլ, սակայն, պատասխանատուները Վահան Մարտիրոսյանին տարբեր անհիմն պատճառաբանություններ են ներկայացրել: Նախարարի պաշտոնակատարը խոստացել է իրավիճակը շտկելու նպատակով Power of China կազմակերպության նախագահից պահանջել փոխել այժմյան աշխատողներին:

Source: Yerkir Media
Link: Վահան Մարտիրոսյանը դժգոհ է Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհի շինաշխատանքներից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image