Վարդավառի տոնին նվիրված ջրային միջոցառում՝ Կարապի լճում
July 8, 2018
Վարդավառի տոնին նվիրված միջոցառում է տեղի է ունեցել նաև Երևանի Կարապի լճում:
Միջոցառմանը մասնակցել են երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ջրային զվարճանքին միացել են նաև անցորդներն ու մայրաքաղաքի հյուրերը: Խաղերի ընթացքում ջրցան մեքենաները հզոր շիթերով ջուր են ցողել զվարճանքի մասնակիցների վրա, վերջիններս էլ ապահովված են եղել դույլերով: