«Տանկային բիաթլոն-2016», կիսաեզրափակչի` «Էստաֆետի» առաջին մրցափուլ. Հայ տանկիստները զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը

August 10, 2016

«Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթը շարունակվում է: «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի ունեցավ մրցույթի կիսաեզրափակիչի` «Էստաֆետի» առաջին մրցափուլը:

Օգոստոսի 9-ին Չինաստանի, Ղրղզստանի, Անգոլայի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ մրցել են ՀՀ զինված ուժերի տանկային երեք անձնակազմերը:

Հայ տանկիստները ընդհանուր թիմային հաշվարկով մրցուղին անցել են 2 ժամ 13 րոպե 55 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

մրցափուլի առաջատարն է Չինաստանի զինված ուժերի հավաքական թիմը, որը մրցուղին անցել է 1 ժամ 45 րոպե 55 վայրկյանում:

«Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն «Էստաֆետի» երեք մրցափուլերի վերջնական ընդհանուր հաշվարկով  լավագույն ցուցանիշներ գրանցած չորս հավաքական թիմերը: «Տանկային բիաթլոն-2016»-ի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա օգոստոսի 13-ին:


Source: Yerkir Media
Link: «Տանկային բիաթլոն-2016», կիսաեզրափակչի` «Էստաֆետի» առաջին մրցափուլ. Հայ տանկիստները զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image