Տեսախաղերը բարելավում են մեծահասակների հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը. պարզել են Մոնրեալի համալսարանի գիտնականները: Նրանք իրենց ուսումնասիրության արդյունքները հրապարակել են PLOS One հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել է 55-ից 75 տարեկան 33 մարդ: Նրանց բաժանել են երեք խմբի՝ մի խումբը խաղացել է Super Mario 64, մյուսը դաշնամուր նվագել է սովորել, երրորդ խումբը պասիվ ժամանց է անցկացրել։ Ուսումնասիրությունը տեւել է վեց ամիս: Արդյունքները գնահատվել են ճանաչողական թեստերի եւ MPT-սքանավորման օգնությամբ:
Պարզվել է, որ Super Mario 64 խաղացող մեծահասակների հիպոկամպում ավելացել է գորշ նյութի քանակը, լավացել է հիշողությունը:
Նրանց մոտ, ովքեր դաշնամուր նվագել Էին սովորում, գորշ նյութի քանակն ավելացել է դորսոլատերալ կեղեւում:
Երրորդ խմբում գորշ նյութի քանակը բոլոր տեղամասերում կրճատվել է: