Տիգրան Սարգսյանին առաջարկվել է քննարկել ԵԱՏՄ հեռուստաընկերություն ստեղծելու հարցը

February 27, 2018

Ղազախստանից առաջարկ է եղել քննարկել Եվրասիական տնտեսական միությունում «Եվրանյուսի» համանմանությամբ հեռուստատեսություն ստեղծելու հնարավորությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն առաջարկն արել է Ղազախստանի Սենատի պատգամավոր Դարիգա Նազարբաևան:

«Մեր միության օրենսդրական առաջմղման հարցերում պատասխանատու գործընկերների հետ շփումն օգնում է իրականացնել եվրասիական ինտեգրման ընդլայնմանն ուղղված մեր հիմնական գաղափարները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

«Անհրաժեշտ է պարզաբանել, թե այսօր ստորագրված միջազգային պայմանագրերն ու համաձայնություններն ինչպես վաղը կանդրադառնան մեր երկրների քաղաքացիների վրա»,-նշել է Նազարբաևան:

Source: Yerkir Media
Link: Տիգրան Սարգսյանին առաջարկվել է քննարկել ԵԱՏՄ հեռուստաընկերություն ստեղծելու հարցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image