Փետրվարի 23-ին ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք Գյումրի

February 5, 2018

Շրջագայողների համար նախատեսված Skyscanner որոնման համակարգի փորձագետները ներկայացրել են այն քաղաքների ցանկը, որտեղ ռուսաստանցիները փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը, նախընտրում են անցկացնել իրենց հանգիստը: Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին ընդգրկվել է ամենաբյուջետային ուղղությունների եռյակում:

«Հայրենիքի պաշտպանի օրվա համար արտերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում այս տարի ընդգրկվել են խորվաթական Զագրեբը, հունգարական Դեբրեցենը և հայկական Գյումրին: Ռուսաստանից այս քաղաքներ տոմսի միջին գինը կազմել է 4-6 հազար ռուբլի»,- գրել է «Իզվեստիա»-ն:

Փետրվարի 23-ին ամենաթանկարժեք հանգստավայր է համարվել խաղաղօվկիանոսյան Բորա-Բորա կղզին, այստեղ ուղևորվելու տոմսի արժեքը հասել է 497,5 հազար ռուբլու:

Ամանորյա տոներն անցկացնելու համար այս տարի Հայաստանն ընդգրկվել էր ռուսաստանցիների նախընտրած երկրների եռյակում՝:

Source: Yerkir Media
Link: Փետրվարի 23-ին ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք Գյումրի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image